Արմավիրի մարզում բախվել են Էջմիածին-Երևան երթուղու մարդատար Gazel-ն ու Mercedes Sprinter-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր


19:18 , 20 հունվար, 2023

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զվարթնոցի վարչական տարածքում բախվել են Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող թիվ 203 Gazel-ն ու Mercedes Sprinter-ը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Վաղարշապատ» ԲԿ, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։