Աղազարյան Հովիկն է Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին արտահայտվել՝ հայտնելով, որ ինքն իրեն վատ է զգում, որ զինվորներն այդպիսի տեղում են գիշերել, ապրել


18:13 , 20 հունվար, 2023

Աղազարյան Հովիկի ինքնազգացողությունը վատացել է

Աղազարյան Հովիկն է Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին արտահայտվել՝ հայտնելով, որ ինքն իրեն վատ է զգում, որ զինվորներն այդպիսի տեղում են գիշերել, ապրել: Միաժամանակ ՔՊ-ականը շտապել է արդարացնել Անդոնի՝ կահավորված դիրքերի մասին արած հայտարարությունները՝ դրանց ճշմարտացիության հարցում համոզվելու համար կոչ անելով գնալ ասենք Ջերմուկ ու զգալ Անդոնի խոսքերի արժեքը:

Հովիկի ինքնազգացողությունը, փաստորեն, վատացել է, բայց ակնհայտորեն վատացել է ոչ թե այն պատճառով, որ ողբերգություն է տեղի ունեցել, այլ՝ այն, որ դրա հետևանքով քննադատությունների թիրախում է հայտնվել իր քաղաքական թիմը: Առհասարակ ոչ միայն Հովիկի, այլև այլ ՔՊ-ականների տրամադրությունը ևս ընկել է բացառապես վերոհիշյալ պատճառով, քանի որ եթե թքած չունենային հայ զինվորի, բանակի և այլնի վրա, Նիկոլի դամը չէին պահի, Արցախի հանձնումն ամեն գնով չէին արդարացնի, բանակի իրական վիճակը չէին կոծկի: Ունենալով բավարար ժամանակ ու միջոցներ՝ ՔՊ-ականները մատը մատին չեն տվել՝ բանակում տիրող պայմաններն իսկապես բարելավելու,իսկ ինչ էլ արել են, եթե արել են,իհարկե, արվել է միմիայն հանրության «աչքին թոզ փչելու» նպաակով, որ տպավորություն ստեղծվի՝ ինչ-որ բամ անում են, որ հետո հայրենադավության համար մեղադրվելը դժվար լինի:

Պետք չէ վատ զգալ, այլ պետք է վերագնահատել սեփական կյանքի ուղին ու հեռանալ ազգադավ ՔՊ-ի շարքերից, իսկ ով դա չի անում, Նիկոլին գործակից է դառնում՝ ապագայում անխուսափելիորեն նրա խցակիցը դառնալու հեռանկարով: