Առանձին շրջաններում կարկուտի հավանականություն կա


11:53 , 4 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Հանրապետության արևելյան շրջաններում ամպամածությունն ու պարբերաբար դիտվող անձրևները կպահպանվեն, տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, կա նաև կարկուտի հավանականություն: Իսկ այլ շրջաններում, նաև Արարատյան դաշտում, և գիշերը, և ցերեկն առայժմ կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Սևանի ջուրը +17:
Առաջիկա երկու օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, ըստ նախնական տեղեկությունների, առանձին շրջաններում հավանական կլինեն նաև առատ անձրևները։ Այս մասին հաղորդում է Meteo-tv.am կայքը:

Երևանում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամի 10-12մ/վրկ: 
Ցերեկը սպասվում է +32+34, երեկոյան +24+26 աստիճան տաքություն: