Ո՞վ է ողբերգության գլխավոր մեղավորը


15:56 , 19 հունվար, 2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբեգությունը կրկին առաջին պլան է մղել հետպատերազմյան հայոց բանակի ներսում տիրող իրավիճակի խնդիրը: Մասնավոապես՝ հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է արվեր կամ արվի, որ նմանօրինակ ողբերգություններից հնարավոր լինի հաստատապես խուսափել: Օրինակ՝ հարց չի՞ առաջանում, թե ինչպե՞ս կարող է այս լենուուբոլ աշխարհում, երբ Նիկոլը հայտարարում է, որ Հայաստանը տնտեսական զարթոնք է ապրում, իսկ փողի խնդիր Կառավարությունն առհասարակ չունի, զորամասերը մնացած լինեն պապական «փեջերի» հույսին: Ի՞նչ գործ ունի բաց վառելանյութով ջեռուցվող համակարգն այնտեղ, ուր բնակվում ու քնում են զինծառայողները: Էս ո՞ր թիվն ա…

Այս իրավիճակում, բնականաբար, առաջնային խնդիր է դառնում կատարվածի համար թիվ մեկ պատասխանատուի փնտրտուքը: Ո՞վ է գլխավոր պատասխանատուն՝ ահա գլխավոր հարցը:

Այս հարցի պատասանն ուղղակիորեն կախված է մեկ այլ հարցից ՝ իսկ ո՞վ է նախարարը. Պապիկյան Սուրիկն է, որի անփութության, երևույթներին ու հնարավոր վտանգներին «մատների արանքով» նայելու հետևանքով է, որ տեղի է ունեցել այս ողբերգությունը. առանց նրա ստորագրության ճանճն այնտեղ չի տզզում:

Նիկոլը, իհարկե, շտապել է Սուրիկի վրայից գցել պատասխանատվության բեռը`հիմնական մեղավոր նշանակելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին, բայց բուն պատասխանատվությունը նախարարինն է՝ հատկապես երբ հաշվի ենք առնում այն, որ ԳՇ պետի կողմից համապատասխան կարգադրություն, ըստ էության, եղել է՝ վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագորումը խստիվ արգելելող: Փաստորեն՝ ստացվում է, որ Սուրիկի օրոք ունենք մի բանակ, որտեղ ստորադասը թքած ունի վերադասի կարգադրության, հրամանների և այլնի վրա: Ասել կուզի՝ այս ողբերգությունն առավել գլոբալ խնդրի գոյության հետևանք է, որի լուծմամբ պետք է որ զբաղվեր նախարարը, ինչը չի արվել ու չի էլ արվելու:

Պապիկյան Սուրիկից ի՞նչ պաշպանության նախարար, հազիվ էլ էսքան էլի…