Անդրեասյան Ժաննան՝ թուրքական ազդեցության գործակալ


15:13 , 19 հունվար, 2023
Չհերքելով, որ նժդեհական գաղափարախոսությունը ինքը համարում է ֆաշիստական՝ ԿԳՄՍ նախարար Անդրեասյան Ժաննան, մեկնաբանելով փաստը, որ 25 դպրոցում հայ երեխաներին ուսուցանում են թուրքերեն ու ադրբեջաներեն, հայտարարել է, որ այդ ծրագրի ջատագովներից մեկն էլ ինքն է հանդիսանում: «Դա Կառավարության ծրագրի թիրախներից է, և ես շատ կարևորում եմ, որ մեր դպրոցներում երեխաներն ունենան պատշաճ գիտելիք՝ մեր տարածաշրջանի մասին»,-մասնավորապես՝ ասել է երկրաչափական պրոգեսիայով քաշ հավաքող Պետոյի «ծծած մոմպաս» կնիկը:

Խաղաղության օրակարգը մտածողություն համարող Նիկոլի այս ենթակայի մեկնաբանությունն իրականում լրջագույն հարցերի տեղիք է տալիս: Կա կարծիք, որ թշնամու լեզուն իմանալը ստրատեգիական գերխնդիր է, որ ամեն մի պատերազմող ազգ պետք է լուծի: Օրինակ՝ նույն Ադրբեջանում հատկապես 44-օրյա պատերազմից հետո հայերենի ուսուցանումը խիստ մեծ մասշտաբներ է ձեռք բերել, և նույնիսկ կարելի է ասել, որ մեր մայրենին սերտելը մի տեսակ նոր մոդա է դարձել այդ երկրում: Ընդ որում՝ հայատյացության հենքի վրա պետություն ղեկավարող Իլհամը յուր հպատակներին հայերեն սովորեցնելիս անպայման գիտելիքի հետ նաև թույն ու ատելություն է ներարկում մարդկանց մեջ՝ հստակեցնելով, թե որն է հայերենի ուսուցման բուն նպատակը. սովորում են, որ հայերին ավելի հեշտ սպանեն:

Հարց՝ իսկ ի՞նչ նպատակով է Անդրեասյան Ժաննան հայ երեխաների ուղեղը ծանրաբեռնում թշնամու լեզվի մասին գիտելիքներով: Դատելով նրա իսկ հնչեցրած մեկնաբանությունից՝ միանգամայն մարդսիրական նպատակներից դրդված: Այսինքն՝ թուրքը հայերեն է սովորւմ, որ ընդլայնի իր հետախոզության հնարավորությունները, հայերը ադրբեջաներեն են սովորելու, որ կառուցեն Նիկոլի երազած խաղաղության դարաշրջանը: Ինչպես ասում են, գտեք 10 տարբերություն…

Թուրքերենի ու ադրբեջաներենի ուսուցանումը դպրոցներում նպատակ ունի՝ դյուրացնելու Հայաստանի ինտեգրումը թյուրքական, ավելի ճիշտ՝ թուրքական աշխարհին: Ժաննաանդրեասյանների արտասահմանյան կուրատորների պատկերացրած ապագայում Հայաստանը որպես սուվերեն, մոնոլիտ միավոր բացառվելու է: Լավագույն դեպքում դառնալու ենք վիլայեթ՝ հնարավորինս քիչ ատելի լինելու համար ստիպված լինելով խոսել թշնամու լեզվով: