«Այրվել զորամասո՞ւմ… Այսինքն` հասուն երիտասարդ տղերքը չկարողացա՞ն դուրս գալ այրվող տարածքից կամ փրկել միմյանց…». Արտակ Զաքարյան


11:40 , 19 հունվար, 2023
ԶՈւ ստորաբաժանումներից մեկում այս գիշեր տեղի ունեցած հրդեհն ու դրա հետևանքները (չեմ բացառվում նաև դիվերսիան) ողբերգություն է: Ընդունեք թե ոչ` այս ամենը Նիկոլի կառավարման պտուղներն են: Մարտունակ և ուժեղ բանակի «մայկա-տռուսիկ»-ը քննադատող Նիկոլի ղեկավարած բանակում` նախկին կահավորված զորամասերի փոխարեն զինվորներին տեղակայում են որտեղ պատահի (այդ թվում նաև լքված շինություններում):
Արդյունքներն էլ ցավոք այսպիսին է լինում: Այրվել զորամասու՞մ... Այսինքն` հասուն երիտասարդ տղերքը չկարողացա՞ն դուրս գալ այրվող տարածքից կամ փրկել միմյանց: Որտե՞ղ էիք տեղակայել ու քնեցրել այդ մարդկանց, այ անաստվածներ: Նույնիսկ բանակի ստեղծման առաջին օրերին, ոչնչով չապահովված զորամասում նման ողբերգական դեպք հնարավոր չէր պատկերացնել:
Ցավակցում եմ զոհված զինծառայողների ընտանիքներին և մեզ բոլորիս: Սա համազգային ողբերգություն է, ոչ թե միայն զոհերի ընտանիքների:
Այսպես կոչված պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա, իսկ կորպուսի հրամանատարը` պատասխանատվության ենթարկվի: Հայրենիքի ու ազգային բանակի դեմ Նիկոլի գործած մահացու մեղքերը վաղուց արդեն անցել են սատանայական բոլոր բնագծերը: Այս ամենն իր գործած մեղքերի, դավադրությունների ու տգիտությունների հետևանքներն են:
Ուշքի արի «հպարտ քաղաքացի»: Հասկացանք, որ ուշքի գալու համար մի փոքր խելք է պետք, բայց գոնե մաշկիդ ու գանգիդ հասցված այսքան ցավերից հետո ուշքի արի:
Ասփսոս է պետությունը, ափոսոս են երիտասարդ երեխեքը: