11:41 , 4 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք իրենց թաքում ցանկություններն ու ֆանտազիաներն ունեն: Դրանց մեծամասնությունը քողարկված է կողմնակի աչքերից: Սակայն Բրիտանիայում անանուն հարցումներ են անցկացվել, որոնց արդյունքում պարզվել է տղամարդկանց ամենատարածված սեռական ֆանտազիան: Չնայած որ շատ կանանց թվում է, որ տղամարդիկ երազում են ինչ-որ անհավանական և անսովոր բանի մասին, իրականում նրանց ցանկացածը շատ պարզ բան է: Այսպիսով՝ տղամարդկանց 90 տոկոսը ընդամենը երազում է ուրիշ կնոջ մասին:
Դա իր պատճառներն ունի: Պարզվում է սանձահարումը մարդկային գոյատևման հիմնական բանալիներից է: Դրանից բացի, գաղտնիք չէ, որ հաճելի սեքսուալ անձի հետ հանդիպումը կարող է ֆիզիկական և զգացմունքային ձգողականություն առաջացնել: Հետաքրքիր է, որ ուրիշի մասին երազելը ոչ մի կերպ չի ազդում ընթացիկ հարաբերությունների վրա:
Միևնույն ժամանակ, դա չի խոսում այն մասին, որ անպայման պետք է դավաճանություն տեղի ունենա: Ուրիշի մասին մտածելը ուժեղ սեռի ներկայացուցիչների համար շնչելու պես բան է: Այդ երազանքները կարող են դրականորեն ազդել ընտանիքում հարաբերությունների վրա: