Մխիթարյանը Երևանում միացավ ազգային ընտրանուն


11:22 , 4 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

«Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում միացել է ազգային թիմի ֆուտբոլիստներին։

Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին facebook-յան իր էջում գրառման մեջ նշել է ինքը Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում նա չմասնակցեց հավաքականի բաց մարզմանը։