11:07 , 4 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Կահիրեում Թուրքիայի դեսպանը, ով ավելի վաղ կանչվել էր Անկարա՝ թուրք-եգիպտական հարաբերությունների վատացման պատճառով, այսօր կվերադառնա Եգիպտոս, տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը:
Դեսպան Հուսեյին Ավնի Բոթսալըն հետ էր կանչվել օգոստոսի 16-ին՝ խորհրդատվություն անցկացնելու պատրվակով: Դրան ի պատասխան՝ Եգիպտոսը հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանին:
Թուրք-եգիպտական հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել էին, քանի որ պաշտոնական Անկարան Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունը «ռազմական հեղաշրջում» էր որակել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը հայտարարել է, որ դեմ չեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե վերջինս դադարի խառնվել Եգիպտոսի ներքին գործերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ