Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական - հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ


18:08 , 17 հունվար, 2023

Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը:

«Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,- գրել է Բաբայանը: