10:33 , 4 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի առափնյա շրջանում, տեղի է ունեցել 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ճապոնական մամուլին:
Ցնցումները զգացել են նաև մայրաքաղաք Տոկիոյի բնակիչները: Ուժեղ ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Հոնսյու կղզու կենտրոնական և արևելյան հատվածում գտնվող ավելի քան 10 պրեֆեկտուրաներում:
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում: Ցունամիի սպառնալիքի մասին ևս ոչինչ հայտնի չէ: