Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ-2107»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 3-ամյա տղան հիվանդանոցում մահացել է


13:16 , 16 հունվար, 2023

Հունվարի 3-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

Վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հունվարի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ուղևորներից 3-ամյա Արամ Սարգսյանը մահացել է:

Քրեական վարույթը շարունակվում է: