Հայաստանը դեռևս անչափահաս պետություն է


10:11 , 4 սեպտեմբեր, 2013

Ներողություն արտահայտությանս համար, բայց դեռևս Հայաստանը անչափահաս պետություն է:

Բացատրեմ: Այդ ինչպե՞ս կարող էին ռսից կախված չլինել, երբ երկրի ամենակարևոր ռեսուրսները Ռուսաստանինն են կամ Ռուսաստանից են կախված.

ԳԱԶ, ԵՐԿԱԹԳԻԾ, ԿԱՊ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ....

Մենք դեռ էնքան անչափահաս ենք, որ մեզ չեն թողնում` ինքնուրույն նստենք երթուղային ու գնանք զարգացման...

Մեզ թույլ են տալիս մենակ հասնել մինչև առաջին խաչմերուկի պուլպուլակ՝ ջուր խմելու և հալամուլա խաղալու...