11:00 , 4 սեպտեմբեր, 2013
Եթե աշխարհում ապրեր ընդամենը 100 մարդ, ապա նրանցից 57-ը կլինեին Ասիայից, 21-ը` Եվրոպայից, 14-ը` Ամերիկա մայրցամաքից և 8-ը` Աֆրիկայից: Նրանցից 52-ը կլինեին կին, 48-ը` տղամարդ, 30-ը` սպիտակամորթ, 70-ը կպատկանեին այլ ռասաներին: Քրիստոնյա կլինեին 30-ը, մուսուլման` 23-ը, 47-ը կդավանեին այլ հավատքների: 89-ը կլինեին հետերոսեքսուալ, 11-ը` հոմոսեքսուալ: Աշխարհի հարստությունների 59%-ը կպատկաներ 6 մարդու, և նրանք բոլորը կլինեին հյուսիսամերիկացի: 80-ը կապրեին ծայրահեղ աղքատության մեջ: 70-ը կարդալ չէին իմանա, իսկ 50-ը ամեն օր սոված կլինեին: Օրական կմահանար և կծնվեր մեկական մարդ: 1-ը կունենար բարձրագույն կրթություն և միայն 1-ը կունենար համակարգիչ:

Եթե դուք առավոտյան արթնանում եք ավելի շուտ առողջ, քան հիվանդ, ապա ձեր բախտը բերել է ի տարբերություն մեկ միլիոն մարդու, ով չի ապրի մինչև շաբաթվա վերջ:

Եթե դուք երբեք չեք մասնակցել պատերազմական գործողությունների, սովամահ չեք եղել, ձեզ չեն տանջել, չեք բանտարկվել, ապա ձեր բախտը բերել է` ի տարբերություն 500 միլիոն մարդու, ով այդ ամենի միջով անցել է:

Եթե դուք կարող եք հանգիստ դավանել ձեր հավատքին` առանց հետապնդվելու, ձերբակալության և մահվան ռիսկի, ապա մեր մոլորակի 3 միլիարդ մարդ չի կարող իրեն դա թույլ տալ:

Եթե ձեր սառնարանում ուտելիք կա, դուք ունեք հագուստ և տանիք, ապա դուք աշխարհի 75% բնակչությունից հարուստ եք: Իսկ եթե ունեք բանկային հաշիվ, դրամապանակում գումար և մի քիչ խնայողություն, ապա պատկանում եք մոլորակի 8% բնակչությանը:

Եթե ձեր ծնողները դեռ ողջ են և չեն ամուսնալուծվել, ապա դուք եզակի հաջողակ եք, որոնցից Կանադայում և ԱՄՆ-ում քիչ են:

Եթե դուք ինքնուրույն կարդացիք այս գրառումը, ապա դուք տարբերվում եք 2 միլիարդ մարդկանցից, ովքեր կարդալ չգիտեն: