Եթե Արցախում արտահերթ ընտրությունները արվում է ադրբեջանական պահանջով, ապա դա հայկական օրակարգի ձախողումն է


22:31 , 14 հունվար, 2023
Առավոտից Արցախում պաշտոնական մակարդակով նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին են խոսում, օրվա վերջ պետնախարարի ու նախագահի հնարավոր հրաժարականի, որոնք, բնականաբար, իրար հետ փոխկապակցված գործընթացներ են։
Մի քանի դետալ դեռ բացակայում է իրավիճակը ողջ խորությամբ գնահատելու համար, սակայն եթե այս ամենն արվում է ադրբեջանական պահանջով ու նախընտրություններով, ըստ այդմ՝ ադրբեջանական խաղի կանոններին ենթարկվելու տրամաբանության ներքո, ապա դա հայկական օրակարգի ձախողումն է՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։
Անկախ նրանից, թե դրա դիմաց Ադրբեջանն ինչ գործարք է առաջարկել՝ ադրբեջանական դաշտ մտնելն ինքնին տապալում է։