Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել


19:39 , 14 հունվար, 2023

Lurer.com-ը գրում է.

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։ Այս մասին են վկայում քաղաքացիների ահազանգման պաշտոնական ռեսուրսի տվյալները։ Օդային տագնապ է հայտարարվել երկրի բոլոր մարզերում, գրում է Gazeta-ն։

Հունվարի 14-ին հզոր պայթյուններ են գրանցվել Կիևում։ Խարկովի մարզի իշխանությունները նույնպես հայտարարել են պայթյունների մասին Խարկովի կարևոր ենթակառուցվածքներում։

Ռուսաստանի զինված ուժերը հոկտեմբերի 10-ին սկսել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ենթակառուցվածքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ սա պատասխան է Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողություններին։ Մասնավորապես, նա նշել է Ղրիմի կամրջի վրա հարձակումը։