Անդոններն ուզում են իրենց նման դարձնել բոլոր հայերին, բայց քանի որ հայերի ճնշող մեծամասնությունը բնավ անդոն չէ, դեռևս չի հաջողվում գործը լիարժեքորեն գլուխ բերել


15:43 , 14 հունվար, 2023

Անդոնը Ռուբեն Վարդանյանից վտանգ է զգում

Անդոնը տրտնջացել է Ռուբեն Վարդանյանից՝ պահանջելով հստակեցնել նրա լիազորությունների շրջանակը: «Հայտարարությունները, որ հնչում են պարբերաբար տարբեր պաշտոնաների կողմից, էնքան էլ չի արձանագրում համերաշխության էն մակարդակը, որը պետք է լիներ ցանկալի»,-լրագրողի հետ զրույցում հայտարարել է թուրքերի ազգային շահերի ջատագովը՝ ակնարկելով Արցախի պետնախարարին: Իր խոսքում Անդոնն ակնարկել է, որ Վարդանյանն ընդամենն Արցախ է հրավիրվել որպես տնտեսական բլոկի մենեջեր, ուստի ցանկալի է, որ նա չգերազանցի իր լիազորությունները:

Անդոնի այս հայտարարություններն ուշագրավ են դառնում հատկապես օրերս Վարդանյանի հնչեցրած հայտարարությունների ֆոնին, երբ նա փաստացի իր տարակուսանքն էր հայտնել պաշտոնական Երևանի կեցվածքի վերաբերյալ՝ ակնարկելով, որ Արցախն Ադրբեջաին վերաինտեգրելուն միտված հայաստանյան իշխանությունների տեսակետներն արցախահայերը չեն կիսում:

Անդոնը վախեցա՞ծ է Ռուբեն Վարդանյանից, թե՞ ուղղակի նեղված այն բանից, որ նաև շնորհիվ Վարդանյանի իշխանությունների մոտ չի ստացվում սեփական հայադավ օրակարգի շուրջ անհրաժեշտ կոնսոլդացիա ապահովել: Անդոններն ուզում են իրենց նման դարձնել բոլոր հայերին, բայց քանի որ հայերի ճնշող մեծամասնությունը բնավ անդոն չէ, դեռևս չի հաջողվում գործը լիարժեքորեն գլուխ բերել:

Այն, որ հենց Վարդանյանն է հայտնվել Նիկոլի թիրախում (Անդոնն ընդամենը շեֆի մտահագություններն է փոխանցում), կարող է վկայել նաև այն մասին, որ ՔՊ-ն Վարդանյանից հստակ վտանգ է զգում: Խնդիրն այն է, որ եթե Վարդանյանին հաջողվի պատվով դուրս գալ այս փորձությունից, նրա հեղինակությունը կմեծանա ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում ու Սփյուռքում, ինչը կարող է քաղաքական մարտահրավեր ստեղծել ՔՊ-ական իշխանության համար՝ Վարդանյանին վերածելով անդոնների գերեզմանափորի. Վարդանյանը կարող է դառնալ այն ֆիգուրը, որը հաջողությամբ «ձեռնոց կնետի» Նիկոլին:

Անդոնին հետագա իրադարձությունների զարգացման այս սցենարը բնավ ձեռնտու չէ, ուստի՝ խիստ շահագրգիռ է, որ հաջողությունը հետապնդի հենց Իլհամին՝ հոգեկան բավարարվածություն պագևելու Նիկոլին: