2012-ին գրանցվել է բրիտանական խորհրդարանից մոտ 300 հազար այցելություն պոռնոկայքեր


09:38 , 4 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի գրանցվել է բրիտանական խորհրդարանի համակարգիչներից շուրջ 300 հազար այցելություն պոռնոգրաֆիկ բովանդակությամբ կայքեր: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ խորհրդարանում աշխատում է շուրջ 5000 մարդ՝ ներառյալ պատգամավորները:

Խորհրդարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ որոշ դեպքերում մարդիկ, հնարավոր է, պոռնոկայքեր են մտել պատահաբար: