Խնդիր կա՝ Նիկոլի բռնապետությունը որպես ժողովրդավարության ակունք ներկայացնելու, ինչն էլ թեորիապես հնարավոր կարող է դառնալ միմիայն ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածության շնորհիվ


19:54 , 13 հունվար, 2023

Փալաս Հայկոն

Մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցի քննարկումը հետաձգելու փաստը՝ ԱԺ-ում թիվ մեկ ՔՊ-ական աշխատող Կոնջոյան Հայկոն հայտարարել է, որ իշխանությունների այդ որոշումը ժողովրդավարության հանդեպ ունեցած մեծ ակնածանքի արտահայտություն է: Մասնավորապես՝ ՔՊ-ականներն իբր ուզում են հնարավորություն տալ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, ներկայացված լինեն Ազգային ժողովում։ Այս որոշումը քաղաքացիների քվեի նկատմամբ իշխանությունների ունեցած հարգանքի գործնական դրսևորումն է:

Հայկկոնջոյաններն իրականում խորապես թքած ունեն «ժողովրդավարություն» կոչվածի վրա. Նիկոլն առնվազը հետպատերազմյան փուլում ամեն ժամ զբաղված է դրա բռնաբարմամբ՝ խոշոր հաշվով թքած ունենալով թե՛ հասարակութնան, թե՛ պետության խորքային շահերի վրա: Ժողովրդավարությամբ այսօր Աննային չես բավարարի, ուրեմն մնում է դրա հերը նրբորեն անիծելու տարբերակը, ոնչին էլ ականատես է դառնում ողջ բովանդակ աշխարհը:

Իշխանությունների «համեստությունը» պայմանավորված է բացառապես սեփական քաղաքական շահերով. խնդիր կա՝ Նիկոլի բռնապետությունը որպես ժողովրդավարության ակունք ներկայացնելու, ինչն էլ թեորիապես հնարավոր կարող է դառնալ միմիայն ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածության շնորհիվ: Այսինքն՝ գուցե ԱԺ-ում ՔՊ-ի համար կոմֆորտ զոնա ապահովելու տեսանկյունից ընդդիմադիրներին մանդատազուրկ դարձնելու պրոցեսը երազանք է, բայց ռեալ պոլիտիկի տրամաբանության շրջանակներում՝ վտանգավոր:

Ցավն այն է, որ իշխանազավթումից անմիջապես հետո նորելուկ թրաշամանուկները սկսեցին երկրում պղծել հենց դեմոկրատական արժեքները՝ դրանց այլասերումը ներկայացնելով իբրև համամարդկային արժեքների հաղթանակ, որով պետք է զմայլվի ոչ միայն հայաստանյան հասարակությունը, այլև հատկապես միջազգային հանրությունը, մինչդեռ չեղավ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, ու վերջնադյունքում Հայաստանն էլ Նիկոլի պես փալաս դարձավ:

Ո՞ւմ է պետք,թե փալասը ժողովրդավա՞ր է, թե՞ ասենք ավտոկրատ. փալասը փալաս է, և վե՛րջ…