Նիկոլը կգնա ինքնասպանության, բայց Իլհամին քեֆին չի դիպչի


15:58 , 13 հունվար, 2023
Հարցին՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդուել, որում նաև կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը, չի պատրաստվում արդյոք Ֆրանսիան անել առաջին քայլը և ճանաչել Արցախի անկախությունը, Ֆրանսիայի ԱԺ նախագահը Յաել Բրաուն-Պիվեն բացասական պատասխան է տվել՝ հղում անելով միջազգային իրավունքին: «Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, դուք ճանաչում եք Ֆրանսիայի դիրքորոշումը և այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անախությունը, սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին ենթարկվում ենք»,-մասնավորապես՝ասել է ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան:

Խոշոր հաշվով ֆրանսուհու խոսքերում ոչ մի անակնկալ բան էլ չկա: Եթե Հայաստանը՝ Արցախի տերուտիրականը, չի համենում նույնիսկ այս իրավիճակում ճանաչել Ստեփանակետի անկախությունը, գումարած սրան՝ անում է ամեն ինչ՝ Ստեփանակերտն Ադրբեջանին վերաինտեգրելու համար, ինչո՞ւ պետք է Ֆրանսիան, հարվածի տակ դնելով Արբեջանի հետ ունեցած հարաբերությունները, դեմ գնալով միջազգային խաղի կանոններին, հայերից ավելի հայ լինի:

Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված առաջին կոչնակը կարող է ու պետք է տա բացառապես Հայաստանը, որը, սակայն, մտադիր չէ Իլհամին զայրացնել. Նիկոլն ինքնասպան կլինի, բայց Իլհամի քեֆին երբեք չի դիպչի՝ լավ իմանալով՝ ինչ կանի Իլհամն իր հետ. ցույց կտա Արցախի առուծախի բարաթը, ու Նիկոլը կկանգնի սեփական սերնդով ֆիզիկական բնաջնջման իրական վտանգի առջև:

Ճիշտ է՝ փաստ չէ, որ նույնիսկ պաշտոնական Երևանի կողմից Ստեփանակերտի անկախության ճանաչումը կարող է սկիզբ դնել Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացին՝ հաշվի առնելով միջազգային իրավիճակը, բայց այս իրավիճակում գուցե ինչ-որ առումով նպատակահարմար կլիներ,եթե Երևանն աներ դա: Չնայախծ մյուս կողմից՝ որպեսզի ընդունակ լինես նման բան անելու,պետք է, ինչպես ասում են, պլոճիկ ունենաս, այնինչ Նիկոլը կռտել է Հայաստանը հիմքից՝ բոլորիս փաստացի սեռազրկելով: