Այս պահին ուժային կառույցների ներկայացուցիչները խուզարկում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում. հայտարարություն


15:38 , 13 հունվար, 2023

ՀՀ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները շարունակվում են։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենյակը:

Ըստ հաղորդագրության՝ այս պահին ՀՀ ուժային կառույցների ներկայացուցիչները խուզարկություն են իրականացնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում։