Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հասարակություն


11:56 , 13 հունվար, 2023

Hraparak.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում հունվարի 13-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: