Արցախից Հայաստանի օպերատորներին զանգել չի հաջողվում. «Ղարաբաղ Տելեկոմ»


20:10 , 12 հունվար, 2023

Արցախից Հայաստանի օպերատորներին զանգել չի հաջողվում: Sputnik Արմենիային հայտնեցին «Ղարաբաղ Տելեկոմ»-ից:

Մալուխի վնասման հետևանքով առկա են խափանումներ բջջային և ֆիքսված ինտերնետային կապի հետ։

Կան խափանումներ նաև Արցախից դեպի ՀՀ օպերատորներին հեռախոսազանգերի դեպքում։