Այսօր Արցախում դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը. ՀՀ ՄԻՊ


20:38 , 12 հունվար, 2023

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Արցախում ինտերնետ կապի խափանմանը:

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման 32-րդ օրը: Այսօր դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը։ Տեղական ինտերնետ-պրովայդերը պնդում է, որ այն շրջանը, որտեղ «վնասվել է» մալուխը, գտնվում է Լաչինի միջանցքում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները մոբիլիզացրել են կեղծ «էկոակտիվիստներին»»,- նշել է Գրիգորյանը: