Ղզիկ Անդոնը


16:03 , 12 հունվար, 2023
Իր իսկ կողմից գլխավորվող Պաշտպանության հանձնաժողովի նիստում դրսևորած Անդոնի խայտառակ վարքագիծը դարձել է ծաղրի առարկա. Անդոնը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «տղամարդ» եզրույթն իրեն հակոտնյա է, քանզի դժվար թե որևէ նորմալ հայ տղամարդ իրեն թույլ տա չալաչալ կռիվ անել կանանց հետ:

Բայց տվյալ պարագայում էական է հասկանալ, թե ինչն է հունից հանում Անդոնին ընդդիմության հետ շփումներում: Խնդիրն այն է, որ հակառակ իշխանությունների՝ ընդդիմությունը նախաձեռնողականություն է ցուցաբերում հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմի հետևանքներին, դրան մասնակցած անձանց, զոհերի հարազատներին և այլն: Ընդդիմությունը փորձում է մարդկային դեմք հաղորդել այն համակարգին, որի գլխին կանգնած են անդոնները: Ահա սա է, որ տվայտում է Անդոնի հոգին, քանի որ ընդդիմությունն իր նախաձեռնողականությամբ անհարմար դրության մեջ է դնում անդոնների իշխանությանը, քանզի ստիպում է նրանց դիմակազերծվել, բացահայտում է նրանց չարդարացված ժլատությունը, առհամարհանքը՝ պատերազմի մասնակիցների ու զոհերի հարազատների նկամամբ:

Անդոնը մի ժամանակ ոգևերվում էր ու ուրախանում, երբ տեսնում էր ընդդիմադիրներին իր հանձաժողովի նիստերին մասնացելիս՝ կարծելով, որ դրանով կլուծվի Նիկոլի իշխանության լեգիտիմությնա հարցը: Հիմա, սակայն, նրա համար էականը ոչ թե լեգիտիմության խնդիրն է, այլ՝ ինքնափիառի, որն ամեն անգամ տապալվում է, երբ հանձնաժողովների նիստերին մասնակցում են ընդիմադիրները: