09:06 , 4 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայն է նախագահ Բարաք Օբամայի՝ Սիրիային հարվածելու առաջարկության հետ: Այս մասին Քլինթոնի ներկայացուցիչը հայտնել է Politico թերթին:
«Քլինթոնն աջակցում է Կոնգրեսին ներգրավելու նախագահի ջանքերը, որպեսզի Ասադի սարսափելի ռեժիմի դեմ հզոր և պատասխան հարված նախապատրաստվի»,- ասել է թերթի զրուցակիցը:
Նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրում է արտոնել Սիրիայում ռազմական միջամտությունը՝ ի պատասխան օգոստոսի 21-ի դեպքերի: ԱՄՆ-ի տվյալներով՝ այդ օրը Սիրիայի կառավարական զորքերը քիմիական զենք են կիրառել խաղաղ բնակչության դեմ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 1.4 հազար մարդ: