Վիգենին պետք է հաճախ խոսեցնել. նա հանրամատչելի լեզվով բացատրում է, թե ինչ նպատակ է հետապնդում Նիկոլը, ով է իրականում նա ու ինչպես է լիզում Իլհամի բեղերը


14:09 , 12 հունվար, 2023
Խաչատրյան Վիգենը, ջանալով արդարացնել Նիկոլի խայտառակ հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ զորավարժությունը սադրանք կլիներ՝ ընդդեմ Ադրբեջանի, ասել է.«Մենք ուժ ցուցադրելու կարիք չունենք, մենք ուժեղանալու կարիք ունենք…մեզ կարևոր է սադրանքների հեղինակ չդառնալ»: Միաժամանակ ՔՊ-ական լպրծունը հայտարարել է, որ համոզված է՝ դա ՀԱՊԿ-ի կողմից ցուցամոլություն էր լինելու, քանի որ չկա քաղաքական գնահատական, ինչպես նաև ՀԱՊԿ-ում տեղյակ չեն՝ որոնք են ՀՀ-ի սահմանները: Բացի այս ամենը՝ Վիգենը մի աբսուրդ հայտարարությամբ է հանդես եկել ու ասել, որ իրենք չեն լսել Ռուսաստանի պատասխանը, որ «ինքը վտանգ չէ Ադրբեջաի համար». ՌԴ-ն դրա մասին լռում է:

Խաչատրյան Վիգենը, փաստորեն, լրիվ թուրք է, որ կարևոր է համարում ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի շահերը՝ արժևորելով ռուս-ադրբեջանական դաշինքը: Ի՞նչ է ստացվում Վիգենի ասածից: Ստացվում է, որ Վիգենը սպառնալիք է տեսնում այն Ռուսաստանի մեջ, որը կարող է ինչ-որ կերպ հակազդել Ադրբեջանին: Այսինքն՝ փոխանակ ուրախանալու, որ Մոսկվայի ու Բաքվի շահերը գոնե ինչ-որ մի կետում կարող են բախվել, ինչից կարող է օգտվել Երևանը, իշխանությունները Մոսկվային վանում են Հայաստանից՝ դատապարտելով այն բանի համար, որ ՌԴ-ն կարող է սպառալիք լինել Ադրբեջանի համար: Սա ոչ թե աբսուրդ է, այլ ուղղակի պետական դավաճանություն, սա անբնական ապուշություն է, անպատկերացնելի հայադավություն…

Վիգենին պետք է հաճախ խոսեցնել. նա երբեմն բավական բաց տեքստով լույս է սփռում հայաստանյան տխուր իրականության վրա՝ հանրամատչելի լեզվով բացատրելով՝ ինչ նպատակ է հետապնդում Նիկոլը, ով է իրականում նա ու ինչպես է լիզում Իլհամի բեղերը՝ Հայաստանի դաշնակիցներին թշնամի դարձնելով: