Ալիևը հաստատեց Նիկոլի հեռացման անհրաժեշտությունը


10:34 , 12 հունվար, 2023
Իլհամը յուր ասուլիսում ուլտիմատիվ կերպով Հայաստանի առջև պայման է դրել, որ կա՛մ Հայաստանը առավելագույնը մեկ տարվա ընթացքում ստորագրում է խաղաղության համաձայնագիրը (բնականաբար, Ադրբեջանի պայմաններով), կա՛մ «ատամները սրող» ադրբեջանական բանակն անձամբ է զբաղվելու Հայաստանով՝ սահմանները գծելով սրտի ուզածի պես. ռուսները հեռանալու են, ու Հայաստանին է՛լ ոչինչ չի փրկելու:

Ալիևի խոսքերը, իհարկե, սպառնալից են՝ զերծ դիվանագիտական սեթևեթանքներից. թշնամին չի կաշկանդվում սեփական պլանները բարձրաձայնել՝ շատ լավ հասկանլով՝ ով է օպոնենտը, որ տվյալ պարագոյւմ ավելի շատ դաշնակից է, քան՝ հակառակորդ: Եվ իսապես Ալիևը պետք է շիզոֆրենիկ լինի՝ վախենալու սեփական ագենտից՝ հայությանը տեռորի ենթարկող Նիկոլից:

Իլհամի հայտարարությունները, անկասկած, պետք է կոչնակ դառնան՝ ուղղված նախևառաջ հայաստանյան հանրությանը, և բոլորի համար պետք է միանշանակորեն պարզ լինի, որ եթե մեզ չհաջողվի գոնե այս տարվա ընթացքում գահընկեց անել հայրենի բռնապետին, հետևանքները կարող են իսկապես ողբերգական լինել: Ալիևը կարող է սթափվել միայն այն ժամանակ, երբ Հայաստանում իրական առաջնորդ տեսնի, այլ ոչ թե մեկին, ով իշխանության է եկել այդ թվում նաև ադրբեջանական փողերով, ինչի մասին, ի դեպ, հեղափոխությունից հետո խոստովանել էր նույն Իլհամը՝ գլուխ գովալով:

Պատերազմը յոթ սարերի հետևում չէ, բայց այն կարող է կանխվել կամ առնվազն ունենալ մեզ համար ցանկալի ավարտ միայն այն դեպքում, եթե Հայաստանը հասցնի ձերբազատվել նիկոլական կապանքներից: Եթե մեզ հաջողվի անել դա, ապա ապագան կարող է մերը լինել, իսկ եթե Նիկոլը շարունակի պաշտոնավարել, Հայաստանը շանս չի ունենալու, և անկումէ ապրելու հայոց պետականությունը վեջնականապես՝ թուրքերի համար ճանապարհ հարթելու: