08:50 , 4 սեպտեմբեր, 2013
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Վերջերս մահացած «Արթիկ» ՔԿՀ-ի պետի պաշտոնը դեռևս թափուր է: Որոշ տեղեկություններով, այդ տեղը կզբաղեցնի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ներկայիս պետ Արամ Խաչատրյանը, ում լիազորություններն անցած տարվա այս ամսին, հիմնարկում սկսված ծառայողական քննության ժամանակ, դադարեցվել էին:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Ծառայողական քննության ավարտից հետո Խաչատրյանին նկատողություն էր հայտարարվել, որից հետո՝ նոյեմբերի սկգբին, նրա լիազորությունները վերականգնվեցին: Հիմա, փաստորեն, հնարավոր է տեղափոխվի «Արթիկ»:
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը, սակայն, ասաց, որ նման տեղեկություն չունի, և որ «Արթիկ» ՔԿՀ-ի նոր պետի նշանակման հարցում դեռևս հստակ ոչինչ չկա: Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը նույնպես մեզ հետ զրույցում ասաց, որ «առայժմ նմանատիպ ինֆորմացիա չունի»: Նշենք, սակայն, որ «Արթիկ» ՔՀԿ-ում արդեն ակտիվորեն քննարկում են Խաչատրյանի նշանակման լուրերը և առանձնապես ոգևորված չեն»,-գրում է թերթը: