Շվեդիան Սիրիայից եկած փախստականներին կտրամադրի մշտական բնակության իրավունք


08:23 , 4 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Շվեդիան դարձել է Եվրամիության առաջին և միակ երկիրը, որը Սիրիայից եկած փախստականներին կտրամադրի մշտական բնակության իրավունք, հաղորդում է РосБалт-ը:


Այս կամ այն մարդուն մարդասիրական կացարան տրամադրելու անհրաժեշտությունը կգնահատի միգրացիայի հարցերով պետական բյուրոն: The Local-ը հայտնում է, որ բնակչի կարգավիճակ կարող են ստանալ բոլոր սիրիացիները, ովքեր մարդասիրական նկատառումներով ստացել են երկրում ժամանակավոր բնակվելու թույլտվություն: Նախկինում Շվեդիային ապաստանի համար դիմաց սիրիացիների միայն կեսն էր ստանում մշտական բնակության իրավունք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ