«Ժողովուրդ». Թեկնածուների մեջ ոչ մի ՀՀԿ-ական չկա


08:14 , 4 սեպտեմբեր, 2013

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է տեղի ունենալու: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:

 Թերթը հիշեցնում է, որ հուլիսի 25-ին վաղաժամկետ դադարեցվել էր Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղական համայնքի ղեկավար Ալբերտ Խաչատրյանի լիազորությունները:

 Համայնքի ղեկավարի ընտրությունների համար իրենց թեկնածությունն են առաջադրել չորս հոգի: Ուշագրավ է, որ գրանցված չորս թեկնածուներն էլ անկուսակցական են. գոնե նմուշի համար մի ՀՀԿ-ական չկա: Գյուղապետի պաշտոնի հավակնորդներն են Գևորգ Զաքարյանը, որը «Նոր Ակունք» ՓԲԸ օպերատոր է, Կարապետ Խաչատրյանը, Արմեն Խլղաթյանը, որը Գյումրու ԱԳԼՃԿ հերթափոխի պետ է, և Մովսես Սահակյանը: