ԱՄՆ-ը չի կարծում, որ ռուսական նավերը կարձագանքեն Սիրիայի դեմ հնարավոր հարվածին


08:07 , 4 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ իշխանությունները չեն սպասում, որ ռուսական ռազմածովային նավատորմը կարձագանքի Սիրիայի դեմ հնարավոր հարվածին:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին Սենատում լսումների ժամանակ ասել է ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին:

«Ռուսաստանի 4 նավեր գտնվում են Միջերկրական ծովի արևելքում: Մենք չենք դիտարկում դրանք որպես ռազմական գործոն, քանի որ դրանք բավական հեռավորության վրա են մնում Սիրիայից»,- հայտնել է Դեմփսին: