«Շիշ բռնողը» շարունակելու է տժժալ


18:23 , 11 հունվար, 2023

«Շիշ բռնողը» շարունակելու է տժժալ

Մուննաթ գալով ընդդիմության վրա, թե իբր գերիների, անհետ կորածների առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ, որ ինքը տոներին սրտի ուզածի չափ չուրախանա, քանզի առաջին պատերամի ժամանակ էլ եղել են գերիներ, անհետ կորածներ, բայց դա չի խանգարել, որ բոլորը տոներին մի լավ տժժան՝ «Շիշ բռնողը» միաժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում ոչ մի հույս չկա, որ գերիների ու անհետ կորածների խնդիրները կլուծվեն:

Կրկին պետք է հիշենք Նիկոլի նախընտրական խոստումները, այն, թե ինչպես էր խոստանում մի երկու ամսում բոլոր գերիներին հետ բերել՝ կոչ անելով ադրբեջանական գերության մեջ հայնված հայորդիներին մի փոքր էլ դիմանալ, մի քիչ էլ համբերել: Խոստանում էր ու ծնողներին խաբում, խոստանում էր ու ձայներ կորզում:

Ի՞նչ ունենք հիմա: Հիմա ունենք մի շիշ բռնող, որը էրքով հայտարարում է, որ չնայած հույս էլ չկա, որ գերիներին հետ կբերեն, բայց իրենք, միևնույնն է, տժժալու են, կայֆավատ են լինելու՝մոռանալով, որ ի տարբերություն 94-ին հաղթանակով պսակված պայքարի, ՔՊ-ի դրոշի ներքո տեղի ունեցած այս մի պատերազմը համազգային ողբերգության վերածվեց՝ դառնալով մեծագուն հարված՝ հայոց գենոֆոնդին, հանգեցելով Արցախի փաստացի ոչնչացմանը, Հայաստանը հասցնելով չգոյութան երզին: Այսինքն՝ եթե նույնիսկ բոլոր գերիներն էլ, անհետ կորածներն էլ հետ վերադարձված լինեին, առնվազը Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, որի դեմքերից է «Շիշ բռնողը», նման ցինիկ հայտարարությամբ չպետք է հանդես գար:

Բայց այսքանը հասկանալու համար բարոյականություն է պետք ունենալ, ինչը սրանց մոտ իսպառ բացայակում է: