Հայաստանը լիովին «լվացել է ձեռքերը» Արցախից ու բացահայտորեն տանում է ադրբեջանանպաստ քաղաքակնություն՝ արցախցիներին դեմ հանդիման թողնելով դահիճների հետ


17:26 , 11 հունվար, 2023

Արցախը՝ «գորշ գայլի» երախում. ի՞նչ եղան Նիկոլի խոստումները

Հունվարի 11-ին Արցախի Հանրապետության ԱԽ նիստում ընդունվել է հայտարարություն, որում, ըստ էության, Արցախի ղեկավարությունը կարմիր քարտ է ցույց տվել Նիկոլին:

«ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը»,-մասնավորապես՝ ասված է հայտարարույան մեջ, ուր նաև նշված է, որ ԱՀ իշխանությոնները դիմում են միջազգային հանրությանը՝ կոչ անելով կանխել արցախահայության ցեղասպանությունը. որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող իրենց հետ պահել պայքարը շարունակելու վերաբերյալ կայացրած որոշումից: Միաժամանակ ԱՀ իշխանությունները կոչ են հղել ՀՀ իշխանություններին՝ կյանքի կոչելու բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու:

Իհարկե, շատ հեռատես պետք չէ լինել՝ կռահելու, որ ԱՀ իշխանությունների՝ Նիկոլին ուղղված կոչը մնալու է անպատասխան. բոլորն էլ հասկացել են, որ Հայաստանը լիովին «լվացել է ձեռքերը» Արցախից ու ոչ միայն մտադիր չէ ռեալ պայքար մղել, այլև բացահայտորեն տանում է ադրբեջանանպաստ քաղաքակնություն՝ արցախցիներին դեմ հանդիման թողնելով դահիճների հետ:

Հարց է առաջանում՝ եթե Հայաստանը, կոպիտ ասած, տիրություն չի անում արցախահայությանը, ապա ո՞վ է առաջ մղելու նրանց շահերը: Կա կարծիք, որ այդ դերում կարող էր հանդես գալ Ռուսաստանը, սակայն ակնհայտ է, որ առնվազը ներկա փուլում Մոսկվան դա անել չի կարողանալու. միայն ուկրաինական պատերզմից հետո «կպարզվեն ջրերը», իսկ թե երբ կավարտվի այդ պատերազմը, մնում է ընդամենը կռահել: Այնպես որ՝ Արցախի վիճակն իսկապես օրհասական է, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դերին կատարվողում, ապա այն առավել քան բացասական է, ավելին՝ հենց Նիկոլն է Արցախը «որբի գլուխ» սարքել՝ հասնելով Ալիևի նպատակներին:

Բայց ի՞նչ էր խոստանում Նիկոլն ընտրությունների ժամանակ, մեկը հիշո՞ւմ է: Նա խոստանում էր, որ Հայաստանը մինչև վերջ հետամուտ է լինելու արցախահայության իրավունքների ու արդար պահանջների բարձրաձայնամնը, Հայատանն անելու է ամեն բան՝ Արցախը հայկական պահելու, Ադրբեջանին առնվազը դիվանագիտական ճակատում պատշաճորեն դիմակայելու: Խոստացավ ու էլի խաբեց, խոստացավ ու իր չար գործն առաջ մղեց, իսկ հիմա, երբ եկել է այդ խոստումների կյանքի կոչման ժամանակը, Երևանի կենտրոնում Նիկոլն Իլհամի կիսալուսինն է բարձրացնում՝ հանրահռչակելով ադրբեջանական թեզերը:

Արցախցիները հենց հիմա գորշ գայլի երախում են,ու դեռ ոչ մեկի համար պարզ չէ,թե ով կամ ինչպես է նրանց այդտեղից հանելու: