Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին


16:56 , 11 հունվար, 2023

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությունը այցելել է  Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:

Հաղորդագրության համաձայն՝ հյուրերը պատրիարքին հրավիրել են 2023թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:

Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: