Լաչինի միջանցքում իրավիճակը ՄԱԿ-ի համար պետք է հիշողություններ արթնացնի. Զոհրաբ Մնացականյան


14:12 , 11 հունվար, 2023

Hraparak.am-ը գրում է․

Հայաստանի ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է արդեն 30 օր Լաչինի միջանցքի շրջափակմանը:

Նա մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի կառավարության շուրջ մեկ ամիս հանդես գալով Արցախի շրջափակման օգտին՝ Ադրբեջանի նախագահի անունից եւ սրելով հումանիտար ճգնաժամը, արթնացնում է հիշողություններ, օրինակ, թե ինչպես էին Ջանջավիդների ցեղերը դաժանորեն գործում Դարֆուրում ալ-Բաշիրի անունից:

ՄԱԿ-ի համար սա պետք է ձախողված պաշտպանության մասին հիշողություններ արթնացնի»: