Ահա թե ինչու է Նիկոլը մերժում ՀԱՊԿ-ին


13:40 , 11 հունվար, 2023
Նիկոլը, մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ՀԱՊԿ-ը մոտ ժամանակներս նախատեսում է «Անխորտակելի եղբայրություն» անվամբ զորավարժություններ անցկացնել Հայաստանում, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չեն համարում: Նիկոլի խոսքերից պարզ է դարձել, որ Պապիկյան Սուրիկն է այդ մասին ՀԱՊԿ գլխավոր շտաբին գրավոր կերպով տեղեկացրել. այս տարի նման զորավարժությունների անցկացումը բացառվում է:

Նիկոլի հայտարարությունը կարելի է որպես հանցագործություն որակել. այս էլ որերորդ անգամ, փաստորեն, Նիկոլն օդում է թողնում ՀԱՊԿ-ի մեկնած ձեռքը՝ մի շատ տխմար պատճառաբանությամբ, թե իբր նախ քաղաքական հայտարարությամբ դատապարտեք Ադրբեջանին ու հետո միայն օգնեք: Ինչո՞ւ տխմար, շատ պարզ պատճառով. ներկայիս բարդ իրավիճակում Հայաստանի համար խիստ կենսական են ոչ թե հայտարարությունները, այլ՝ գետնի վրա ստացվելիք օգնությունը, և կոնկրետ ակնկալվող զորավարժությունների դեպքում նույնպես գործ էինք ունենալու դե ֆակտո Հայաստանին գործնականորեն ցուցաբերվելիք օգնության հետ՝ հաշվի առնելով այն, որ շատ հաճախ զորավարժությունների քողի տակ տեղի է ունենում անհրաժեշտ զենք-զինամթերքի, զինտեխնիկայի մատակարարում: Օրինակ՝ նույն Թուրքիան, որ հատկապես հետպատերազմյան փուլում չափից դուրս շատ զորավարաժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ, հենց այդ նպատակով էլ, ըստ էության, անում է այդ զորավարժությունները՝ գաղտնի կամ բացահայտ կերպով զինելով իր դաշնակցին:

Հիմա մեր դաշնակիցը՝ Ռուսաստան-ՀԱՊԿ-ը, քաղաքականապես նպատակահարմար է համարել Հայաստանին ձեռք մեկնել հենց նման կերպ՝ զերծ մնալով քաղաքական հայտարարություններից: Իհարկե, կատարյալ տարբեակ կլիներ, եթե դա ուղեկցվեր քաղաքական հայտարությամբ, բայց ներկայիս բարդ իրավիճակում Մոսկվան, ըստ էութան, ավելին իրեն թույլ չի կարող տալ:

Իրականում բացակայող քաղաքական հայտարարությունը Նիկոլի համար շատ լավ պատրվակ է՝ Հայաստանը թուրք-ադբեջանական տանդեմի առաջ անզեն թողնելու, Սյունիքը տալու ու հետո մեղքը Մոսկվայի վրա գցելու՝ հայտարարելով, որ ա՛յ եթե Կրեմլը կամ ՀԱՊԿ-ը քաղաքական հայտարարություն անեին, նման բան չէր լինի, իսկ եթե չեն արել, ուրեմն հիմնական մեղավորը հենց ՌԴ-ն է, իսկ եթե ՌԴ-ն է, ուրեմն այն այստեղ այլևս գործ չունի անելու ու պետք է հեռանա՝ իր հետ տանալով 102-րդ ռազմաբանազ:

2023-ը Հայաստանի համար ճակատագրական տարի է լինելու, ինչի մասին միաբերան պնդում են պրակտիկորեն բոլոր փորձագետներն ու լավատեղյակ անհատները: Այն, որ Նիկոլը բացառել է հենց այս տարվա ընթացքում ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը Հայաստանում, պատահական չէ. Հայաստանին հենց հիմա է պետք օգնություն, քանի որ հետո կարող է ուշ լինել: Բայց Նիկոլի ուզածը հենց այդ օգնության ուշացումն է, որ թուրքերի խնդիրը՝ կլանելու Հայաստանը, հնարավորինս հեշտ իրագործվի: