Սկալոնի. Չեմ կարծում, թե Մեսսիին պետք էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որպեսզի մեծագույնը համարվեր


12:41 , 11 հունվար, 2023

Armsport.am-ը գրում է․

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի կարգավիճակը՝ Կատարում անցկացված ԱԱ-2022-ում տարած չեմպիոնությունից հետո.

«Չեմ կարծում, թե նրան պետք էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որպեսզի մեծագույնը համարվեր կամ մեծագույններից մեկը: Պարզապես նրանից միշտ ավելին է պահանջվում:  Հիմա, երբ նա հաղթել է աշխարհի առաջնությունում, ես չգիտեմ, թե նրանից էլ ինչ պետք է պահանջեն: Մենք շատ ուրախ ենք Մեսսիի և մեր ամբողջ երկրի համար»,- Սկալոնիի խոսքերն է փոխանցում Ole-ն:

Հիշեցնենք՝ եզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Ֆրանսիային: