ԱՄՆ-ը Ուկրաինային ռազմական օգնության դոնորների հերթական հանդիպումը կանցկացնի


00:38 , 11 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կազմակերպելու է Ուկրաինային ռազմական օգնության դոնորների հերթական հանդիպումը՝ հիսուն երկրների ակնկալվող մասնակցությամբ։

Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։

«Կոնտակտային խմբի» ամենամսյա հանդիպումը կանցկացվի Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում։