ՀԱՊԿ-ը Հայաստանի փոխարեն զորավարժություններ կանցկացնի այլ երկրում


16:12 , 10 հունվար, 2023

168.am-ը գրում է․

ՀԱՊԿ-ը Հայաստանի փոխարեն այլ երկրում զորավարժություններ անցկացնելու առաջարկներ կմշակի: Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբը առաջարկներ է մշակում այլ պետությունների տարածքում զորավարժություններ անցկացնելու համար: Ria Novosti-ի փոխանցմամբ, այս մասին քիչ առաջ ասել է շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

«ՀԱՊԿ միացյալ շտաբը ՀՀ ՊՆ-ից տեղեկություն է ստացել 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը ներկայումս մշակում է առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ երկրների տարածքում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ և հստակեցնում է 2023 թվականի համար ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի հրամանատարության և վերահսկման մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ պատրաստման պլանը»,- լրագրողներին ասել է մամուլի քարտուղարը: