Նիկոլը միացավ Արդբեջանի ցեղասպան գործողություններին


14:41 , 10 հունվար, 2023
Նիկոլն իր չարաբաստիկ ասուլիսի ժամանակ մի հռետորական հարց է բարձրացրել՝ փորձելով պաշտպանել ադրբեջաբնցիների ազգային շահերը: «Որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղը՝ մեր ընկալմամբ հենց, մեր քաղաքակնության, մեր պետական քաղաքակնության տրամաբանության մեջ: Եվ մենք աշխարհից կտրված չենք, մենք էդ համատեքստում ենք ապրում և էս համատեքստը պետք է հաշվի առնենք…»,-մասնավորապես՝ հայտարարել է իր խոսքի մեկ այլ հատվածում Արցախը որպես Ադրբեջանի մաս հռչակած Նիկոլն ու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանելով՝ կարևորել արցախցիների ու Բաքվի միջև երկխոսությունը:

Նիկոլը, ըստ էության, կրկնել է իր հայադավ հին թեզերը՝ հերթական անգամ «լվանալով ձեռքերը» Արցախից: Նրա այս խոսքերը, սակայն, առանձնահատուկ երանգ են ձեռք բերում հատկապես Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված ներկայիս ճգնաժամային իրավիճակի ֆոնին՝ իրավիճակ, որ ճիշտ աշխատանքի դեպքում կարող է աղետ դանալ Ալիևի համար. թուրքերն իրենց իրական դեմքն են ցույց տալիս, ինչը կարող էր լավ առիթ տալ Հայատսանին՝ աշխատելու «Անջատում հանուն փրկության» հայտնի բանաձևի գործարկման ուղղությամբ:

Մինչդեռ Նիկոլն անում է լրիվ հակառակը՝ խրախուսելով Բաքվի ցեղասպան քաղաքակնությունը ու այդպիսով անձամբ միանալով այդ նախճիրին: Այսինքն՝ փոխարենը մատնացույց անելու այն ճշմարտությունը, որ արցախահայերը ֆիզիկապես չեն կարող գոյատևել Ադրբեջանի կազմում, Նիկոլը արցախցիներին հանձնում է Իլհամին՝ դառնալով նրա «տրոյական ձին»: Նիկոլը վերջնականպես խզում է Հայաստանի ու Արցախի միջև առկա գենետիկ կապը՝արցախիցներին դատապարտելով ֆիզիկական բնաջնջման կամ բռնագաղթի:

Ու սա Հայաստանի վարչապե՞տն է…