Ինչո՞վ է պայմանավորված փաստը, որ Ալիևն ու Նիկոլը որոշել են հենց համաժամանակյա ռեժիմով կազմակերպել սեփական ասուլիսները


13:44 , 10 հունվար, 2023
Ալիևի հետ խիստ սինքրոն գործող Նիկոլը, որ առաջինի հետ համաժամանակյա ռեժիմում ասուլիս է կազմակերպել՝ ևս մեկ անգամ ի լուր բոլորի կրկնելու ՔՊ-ական թրքաբարո թեզերը, հայտարարել է, որ եթե Հայաստանն ուզում է լինել զարգացած ու անվտանգ երկիր, ապա պետք է տարածաշրջանում հարաբերությունների որակի փոփոխության մասին մտածի. իրենք մշակել են արտաքին քաղաքակնության նոր ուղղություն՝ «տարածաշրջանացում» ավամբ և մտադիր են «փոխել դիտանկյունը»:

Շատերի մոտ հարց է ՝ ինչո՞վ է պայմանավորված փաստը, որ Ալիևն ու Նիկոլը որոշել են հենց համաժամանակյա ռեժիմով կազմակերպել սեփական ասուլիսները: Այդ հարցի պատասխանը փաստացի կարելի է բացահայտված համարել. երկուսն էլ, հանդիսանալով Էրդողանի շնիկները, որոշել են Անկարայի թեզերը միասնաբար վայրահաչել:

Նիկոլն իր ասուլիսում տառացիորեն կրկնել է նույն Չավուշօղլուի կողմից բազմաթիվ անգամ շեշտադրված միտքը՝ Հայաստանին խոստանալով «պայծառ ապագա» այն դեպքում, եթե Երևանը փոխի իր «դիտանկյունը»՝ թուրքին բացահայտելով նորովի: Հիմա նույն բանն ասում է Նիկոլը՝որպես տարածաշրջանում ապակայունացնող գործոն հռչակելով Հայաստանը: Այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փակել է Լաչինի միջանցքն ու սովամահ է անում արցախցիներին, իսկ Նիկոլը որպես ստեղծված իրավիճակի հիմնապատճառ վկայակոչում է հայերի «թրքատյացությունը» այն դեպքում, երբ հայտնի է, թե մինչև ուր է ուզում հասնել Իլհամը՝ մինչև Աննայի ննջարանը: