Պարզվել է՝ ինչու է անքնությունն իջեցնում աշխատունակությունը


03:52 , 4 սեպտեմբեր, 2013

Պարզվել է՝ ինչու է անքնությունն իջեցնում աշխատունակությունըDoctors.am-ը գրում է.

Սքանավորման միջոցով պարզվել է, որ գիշերը լավ չքնելը բացասական է անդրադառնում ուղեղի վրա: Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները համեմատել են անքնության խնդիր ունեցող և առողջ 25-ական մարդու: 
Հիշողության հետ կապված թեստեր կատարելիս անքնություն ունեցող մարդկանց ուղեղի առանձին մասերի ակտիվության ընթացքը խանգարված էր: 
Այսպիսով, անքնության հետևանքով տուժում էր հիշողությունն ու ռեակցիայի արագությունը:Որոշ գիտնականներ պարզել են, որ հենց ուղեղում եղած կապերի սխալ մեխանիզմն է ազդում քնի որակի վրա: 
Հետազոտողների խոսքերով՝ անքնություն ունեցողների մոտ բնականոն չեն ակտիվանում ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են հիշողության ստուգման համար առաջադրանքները մշակելիս: 
Միևնույն ժամանակ, այս մարդկանց մոտ երազելու համար պատասխանատու հատվածները չեն «անջատվում»: Այսպիսով, անքնությունն ազդում է օրվա ընթացքում աշխատունակության: