Ուայլդը և Քեմբլը դեկոլտեի «մենամարտ» են ցուցադրել


00:39 , 4 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 2-ին դերասանուհի Օլիվիա Ուայլդը, ով «Ավտոմրցարշավ» ֆիլմի գլխավոր հերոսուհին է, ֆիլմի շնորհանդեսին ժամանել է Gucci ապրանքանիշի սև սմոքինգով և շատ խորը դեկոլտեով, ինչպես նաև սև բարձրակրունկ կոշիկներով: 29-ամյա դերասանուհու սեքսուալ կերպարը համալրել են smoky-eyes-ը և վառ կարմիր շրթներկը:

Նորաձևության քննադատներին դուր է եկել Ուայլդի կերպարը, սակայն «սովորական» կանանց նրանք խորհուրդ են տալիս այդ պիջակի տակից սպիտակ վերնաշապիկ կրել, գրում է Mail Online-ը:

Կարմիր գորգին Օլիվիան «մրցակցել է» 43-ամյա մոդել Նաոմի Քեմբլի հետ: Մոդելը կրել է կարճ զգեստ՝ խորը դեկոլտեով և գոտկատեղի կտրվածքներով: Աչքի են ընկել նաև շղթաներով զարդարված նրա բոկոտիկները:

Նորաձևության քննադատների կարծիքով՝ «սև հովազը» հիանալի տեսք է ունեցել։