Աղազարյան Հովիկի «ճիշտ ճանապարհը»


17:23 , 9 հունվար, 2023

Աղազարյան Հովիկի «ճիշտ ճանապարհը»

Աղազարյան Հովիկը, արձանագրելով, որ ընդդիմության մի ակտիվ հատված Նիկոլին դատապարտում է արևմտամետ լինելու համար, իսկ մեկ այլ հատված՝ ռուսամետ լինելու համար, համոզմունք է հայտնել, որ դա ապացուցում է, որ իրենք ճիշտ ճանապարհի վրա են:

ՔՊ-ում գերխնդիրը միշտ էլ եղել ու մնում է չափորոշիչների հարցը.սա մի քաղաքական ուժ է, որ եթե նույնիսկ ունի էլ ինչ-որ չափորոշիչներ, ապա դրանք մեծապես լղոզված բնույթ են կրում՝ տեղ թողնելով մանիպուլյացիաների: Այս իմաստով Աղազարյան Հովիկի ասածը կլասիկ մանիպուլյացիա է:

Փաստն այն է, որ առնվազը հետպատերազմյան շրջանում իշխանությունները կատարելապես տապալվել են թե՛ նեքրին, թե՛ արտաքին քաղաքականությունում. պլանավորված պարտությանը չի հաջորդել բանակի վերականգնում, երկիրը ռազմական ռելսերի վրա դնելու գործընթաց,չի եղել ազգային կոնսոլիդացիա ու արտաքին քաղաքականության արմատական վերանայում՝ ավելացնելու դաշնակցիների թիվը, պակասեցնելու թշնամիների հնարավորությունները: Նիկոլը վարում է ակնհայտորեն անհասկանալի քաղաքականություն, ինչը ռուսամետին թույլ է տալիս Նիկոլի մեջ տեսնել Արևմոտքի սպասարկուի, արևմտամետին կամ գրանտակերին՝ Պուտինի վասալի: Ընդ որոմ՝ երկու կողմերն էլ, ցավոք, բերում են կոնկրետ փաստարկներ՝հիմնավորելու սեփական տեսակետները:

Աղազարյան Հովիկի խոսքերը կհամապատասխանեին ճշմարտությանն այն դեպքում, եթե Նիկոլի ինքնատիպ քաղաքականության արդյունքում Հայաստանը շահած դուրս գար, ամրապնդվեր բոլոր դեպքերում, բայց փաստն այն է,որ այդ ամենի հետևանքով ճիշտ հակառակ պատկերի ենք ականատես դառնում, ինչն էլ ծնում է մի շատ բանալ հարց՝ Աղազայան Հովիկն ինչո՞վ է մտածում:

Կարծում ենք՝ պարզ է…