Նորատ Տեր-Գրիգորյանցը պատռել է Պապիկյան Սուրիկի դիմակը


15:39 , 9 հունվար, 2023
Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում վաստակաշատ զինվորական Նորատ Տեր-Գրիգորյանցը բավական ուշագրավ հայտարարություն է արել՝ բացահայտելով հայոց բանակում Նիկոլի օրոք տիրող մթնոլորտն ու վիճակը:

Պարզվում է՝ հայոց բանակի գնդապետներից մեկը, որ պատերազմի ժամանակ գեներալի կոչում է ստացել, զինվորական դասընթացնրից մեկի ժամանակ հայ սպաներին կոչ է արել չհանդիպել Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ, քանի որ նա քննադատել է Նիկոլին:

Նորատ Տեր-Գրիգորյանցը, որ, փաստորեն, հայոց բանակի համար ճակատագրական այս փուլում հայտնվել է մերժվածի կարգավիճակում՝ ստիպված լինելով իր խորը գիտելինքներով ու արժեքավոր փորձով կիսվել օտարների, բայց ոչ հայոց բանակի սպաների հետ, ամբողջությամբ պատռել է Պապիկյան Սուրիկի քարոզչական քողը: Ո՞րն է այդ քողը: Իշխանություններն իրականում հիմքից կազմալուծելով բանակը, արտաքինից ցանկանում են ստեղծել տպավորություն, թե իբր հզորացնում են ԶՈւ-ն՝ ուշադրություն դարձենլով հատկապես սպայական կազմի սոցիալական խնդիրներին, ինչ-որ նոու-հաուներ ներմուծելով, տպավարություն ստեղծելով, թե իբր ջանում են պրոֆեսիոնալ բանակ կառուցել: Այսինքն՝ մինչ Ալիևը Թուրքիայի հովանավորությամբ սեփական բանակը հապճեպորեն ջանում է համապատասխանեցնել ՆԱՏՕ-ական ստանդարտներին ու այն մինչև ատամները զինել, սրանք փառապանծ գեներալներին աքսորում են, օտարում՝ գերքաղաքականացնելով բանակը: Ի՞նչ կապ ունի՝ ով ինպես է Նիկոլի քաղաքականությունը որակում կամ նրան վերաբերվում,եթե մարդը պիտանի կադր է,իսկ տվյալ պրագայաում՝ զինվորական գործի մեծագույն գիտակ, ապա պետությունը պարտավոր է ցանկացած դեպքում նրա ունեացած ներուը ծառայեցնել պետությանը՝ մի կողմ թողնելով ամեն ինչ:

Ո՞վ է պետությունը, Սուրի՞կը..