Twitter-ում նոր գործառույթներ կհայտնվեն


12:13 , 9 հունվար, 2023

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ում տեքստի ֆորմատավորման գործառույթներ կհայտնվեն։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր անձնական միկրոբլոգում։

«Այս եռամսյակում մենք կավելացնենք պարզ ֆորմատավորման գործառույթներ, ինչպիսիք են հաստ տառատեսակը, ընդգծված տեքստը և տառաչափի փոփոխությունը», - գրել է նա:

Նման որոշումը Մասկը բացատրել է նրանով, որ հարկավոր է օգտատերերին Twitter-ում ամբողջական տեքստեր հրապարակելու հնարավորություն տալ, որպեսզի նրանք ստիպված չլինեն այլ կայքերից օգտվել։ Միևնույն ժամանակ գործարարն ընդգծել է, որ սոցցանցը կշարունակի խորհուրդ տալ հակիրճ գրառումներ անել։