23:37 , 3 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն պատրաստվում Սիրիայի վրա վերգետնյա հարձակումներ իրականացնել հաղորդում է ITAR-TASS-ը:
Համապատասխան հայտարարությունն Օբաման արել է Սպիտակ տանը՝ Կոնգրեսի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Ես ցանկանում եմ վստահեցնել ամերիկացի ժողովրդին, որ մեր շտաբերի ղեկավարների կոմիտեի մշակած ռազմական ծրագիրը համաչափ է: Այն սահմանափակ բնույթ է կրում և չի ենթադրում վերերկրյա գործողությունների իրականացում»,- հայտարարել է նախագահը: Նրա խոսքերով՝ Սիրիայի հակամարտությանը ռազմական միջամտությունը ոչ մի ընդհանուր բան չունի Աֆղանստանի և Իրաքի իրադարձությունների հետ: Օբաման կարծում է, որ «ռազմական գործողությունն ազդանշան կլինի ոչ միայն Ասադի ռեժիմի, այլև այն երկրների համար, որոնք կցանկանան խախտել միջազգային նորմերը»:
Նախագահը նաև հաստատել է Կոնգրեսի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը՝ Սիրիայի հակամարտության հարցով: Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ Կոնգրեսն, ամենայն հավանականությամբ, հավանության կարժանացնի Սիրիայում ռազմական գործողությունները: