Ադրբեջանցի ուսանողներին տանում են Լաչին՝ քննությունները նշանակելու խոստումով


11:12 , 8 հունվար, 2023

Hraparak.am-ը գրում է․

Ադրբեջանցի ուսանողական իրավապաշտպան Ֆարիդ Իմանովը հայտնել է, որ Բաքվի պետական համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է, որ նրանք «բացակա» չեն ստանա, եթե միանան Լաչինի ճանապարհին տեղի ունեցող ցույցերին։ Նրանց նաև խոստանում են քննություններին նշանակել 51 բալ, եթե նույնիսկ դրանք չհանձնեն: Ավելին, ավելի բարձր գնահատական ցանկացողների համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն։

Հաղորդվում է, որ նման բուհերը հանրապետությունում շատ են, դրանց ցանկը հանրությանը կներկայացվի ավելի ուշ։