Ռուսաստանը ոչ թե կախում, այլ ժողովուրդներին մեխում է իր վրա, որ ո՛չ առաջ շարժվեն, ո՛չ` հետ. Լեռ Կամսար


01:28 , 4 սեպտեմբեր, 2013

Ռուսաստանը, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած, պահանջում է գաղութատիրության վերացում և բոլոր գաղութների անկախացում:
Եվ տեսեք. անկախություն պահանջում է մի պետություն, որի ամեն մի մազից մի պետություն է կախված:
Ո՜չ, ի՞նչ եմ ասում... երանի չէ՞ր, եթե մազից կախված լինեին: Մազից կամ թոկից կախված պետությունը էլի քամուց կարող է օդի մեջ ճոճվել:
Իսկ Ռուսաստանը ոչ թե կախում, այլ ժողովուրդներին մեխում է իր վրա, որ ո՛չ առաջ շարժվեն, ո՛չ ետ:
......
Ա՜խ, աննամուս Ռուսաստան, գետի՛նը մտնես դու, գետի՛նը:
Այս աստիճան լրբությո՞ւն...
Լեռ Կամսար «Կարմօր օրեր» 1958թ., էջ 368